Հայերը ապրելու են որպես էթնիկ փոքրամասնություն Թուրքիայում և Ադրբեջանում, որպես «դիմմի» (հպատակ). ամերիկացի իրավապաշտպանի վերլուծությունը

Ինչպես Հայաստանը կձուլվի ու կանհետանա Թուրքիայի և Ադրբեջանի մեջ. ամերիկացի իրավապաշտպանի կարծիքը:

Երբ մենք էինք այս մասին խոսում, մեր վրա բաց թողեցին բոլոր ծախու գրանտակերներին։ Հիմա էս մասին խոսում է ամերիկացի իրավապաշտպանը։

Հետաքրքիր է՝ նրա վրա ինչ պիտակ կկպցնեն. գրում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

«Եվ այսպես.

Դոկտոր Ջոն Էյբներ, «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ (Շվեյցարիա, ԱՄՆ)

• Հայոց եկեղեցու դեմ հետապնդումները հիշեցնում են ԽՍՀՄ-ի 1920-30-ական թվականների ռեպրեսիաները։

• Արևմուտքը սրան մատների արանքով է նայում՝ իր շահերից ելնելով։

• Վաշինգտոնը տարածաշրջանը հանձնել է թուրք-ադրբեջանական տնօրինությանը։ Էրդողանը կառավարելու է տարածաշրջանը Միացյալ Նահանգների անունից։ Փոքրիկ Հայաստանը կարող է կլանվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

• ԱՄՆ-ն կամ Արևմուտքը Հայաստանին անվտանգության ոչ մի երաշխիք չեն տալիս։ Նրանք նույնիսկ Ուկրաինային դա չեն տալիս, ինչի՞ պիտի Հայաստանին տան։

• Տնտեսական ինտեգրմանը և կախվածությանը հետևելու է քաղաքական ինտեգրումը։ Առևտուրը, բիզնեսը, ներդրումները կստեղծեն մի Հայաստան, որը հայերինը չի լինելու։

• Արևմուտքը Սիրիան հանձնեց Թուրքիային։ Ինչո՞ւ մենք պիտի Հայաստանի համար անվտանգության ինչ-որ երաշխիքներ ակնկալենք։

• Թոմ Բարաքը՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը և Մերձավոր Արևելքի գծով պատասխանատուն, ասել է, որ Առաջին համաշխարհայինից հետո ստեղծված երկրները «դրոշներով ցեղեր են»՝ և «արհեստական սահմաններով», որոնք երբեք նախատեսված չեն եղել որպես ազգային պետություններ։ Սա ԱՄՆ դեսպանի հայտարարությունն է, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Հայաստանի մեջ ոչ մի լեգիտիմություն չի տեսնում։

• Հայաստանը ստիպված է խաղաղությունն ընդունել՝ հնազանդորեն ենթարկվելով, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակներում։

• Հայերը ապրելու են որպես էթնիկ փոքրամասնություն Թուրքիայում և Ադրբեջանում, որպես «դիմմի» (հպատակ)։ Հայերը կառավարվելու են որպես ևս մեկ ցեղ Ադրբեջանի և Թուրքիայի ներսում։ Չեն լինելու մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, լինելու է ենթարկում նոր Օսմանյան կայսրությանը։

• Որոշ հայեր կբարգավաճեն. Օսմանյան կայսրությունում էլ կային հարուստ հայեր, որոնք կտրվել էին իրենց ազգից։

• Հայերը չեն ունենալու փոքրամասնության իրավունքներ, ոնց որ դրանք չունեն քրդերը կամ եզդիները։ Թրամփը բոլոր ջանքերը գործադրում է, որ Թուրքիան Ստամբուլում բացի ուղղափառ ճեմարանը, բայց դա նրան առայժմ չի հաջողվում։ ԱՄՆ-ն շատ մեծ դժվարությամբ է Թուրքիայից կորզում նույնիսկ ամենաչնչին զիջումները։

• Թրամփը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Թրամփը խոսել է Ալիևի հետ 23 քրիստոնյա գերիներին ազատելու մասին, բայց նրանք դեռ բանտում են ու դատապարտված են ցմահ ազատազրկման։

• Տնտեսական ինտեգրումը բերելու է քաղաքական ինտեգրման՝ թուրք-ադրբեջանական տիրապետության տակ։ Երբ Հայաստանը բացվի ու սկսի պահպանել ԵՄ կանոնները, մի քանի հարյուր հազար ադրբեջանցի կգա Հայաստան, կսկսվի զանգվածային միգրացիա, ու դրա համար ոչ մի խոչընդոտ չի լինելու։

• Թուրքիայի, Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների կողմից լինելու են մասշտաբային ներդրումներ, ինչից հետո հայերը այլևս Հայաստանի տերը չեն լինելու։ Հայաստանը հայերինը չի լինելու։

• Որոշ ժամանակ անց Երևանում կհայտնվի «հայկական թաղամաս», ճիշտ այնպես, ինչպես Դամասկոսում կամ Մերձավոր Արևելքի այլ քաղաքներում։

• Հայերը պետք է փորձեն պահպանել այն, ինչ ունեն, այդ թվում՝ Եկեղեցին։ Նույնիսկ եթե Հայաստանը ստիպված լինի ենթարկվել Թուրքիային ու Ադրբեջանին և կորցնել պետականությունը, դա կարող է օգնել պահպանել ազգային ինքնությունը»։

Leave a Comment