Հայաստանի ներկայացուցչի երկրորդ բեմական փորձը՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի ներկայացուցչի՝ Ալբերտի, երկրորդ բեմական փորձը։

Տեսանյութը հրապարակվել է «Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ իր «Brave Heart» («Քաջ սիրտ») երգով։

Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։

Ալբերտի «Brave Heart»-ն արդեն գերազանցել է 1 միլիոն դիտումը՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված տեսահոլովակը։ Տեսահոլովակը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական յութուբյան ալիքում տեղադրվել է շուրջ մեկ ամիս առաջ։

«Մանկական Եվրատեսիլի» երգի 23-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած մրցույթում հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն։

Leave a Comment