Օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի

Դեկտեմբեր 11,2025 12:57

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 1145-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ
Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ ու 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝

1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment