Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը,
◾️ Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը,
◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել,
◾️ Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment