Միհրան Հարությունյանը կվերադառնա օկտագոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, 2016թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը սոցցանցերում հայտարարել է, որ հունվարի 31-ին կվերադառնա օկտագոն:

36-ամյա հայ մարզիկը մենամարտ կանցկացնի UNF 30-ում: Նա կլինի Լոս Անջելեսում կայանալիք մրցաշարի գլխավոր մենամարտի մասնակիցներից մեկը: Մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Հարությունյանը վերջին մենամարտն անցկացրել է մայիսի 25-ին` Սոչիում կայացած Наше Дело 83 մրցաշարում, որտեղ պարտվել է բրազիլացի Լուկաս Նասիմենտոյին։

Ընդհանուր առմամբ` Միհրան Հարությունյանը օկտագոնում անցկացրել է 8 մենամարտ, ունի 6 հաղթանակ և 2 պարտություն:

Մեզ կարող եք հետ

Leave a Comment