
ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկում են երեք փաստաթուղթ, որոնք պետք է հիմք դառնան խաղաղության կարգավորման համար՝ խաղաղության ծրագիր, անվտանգության երաշխիքներ և տնտեսական վերականգնման ծրագիր, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։
Քննարկվող առաջարկների թվում է մինչև 2027 թվականը Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հարցը։ Այդքան կարճ ժամկետը անհանգստացնում է ԵՄ որոշ երկրների, բայց Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ կարող է հաղթահարել Հունգարիայի դիմադրությունը, գրում է պարբերականը։
Բանակցություններում քննարկվում են նաև Ուկրաինայի համար ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները և «հրադադարի ողջ գծի երկայնքով» ապառազմականացված գոտու ստեղծումը, որը կձգվի Դոնեցկի մարզից մինչև Խերսոն և Զապորոժիե։