ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկ է ներկայացվել, օրակարգում 12 հարց է

ՀՀ Կառավարությունը հանդես է եկել ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։

Որոշումամբ առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2025 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

  • 1) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
  • 2) «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
  • 3) «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
  • 4) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
  • 5) «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,  «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշտարարության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում
    կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
  • 6) «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
  • 7) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
  • 8) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
  • 9) «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
  • 10) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
  • 11) «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
  • 12) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ  առաջարկվում է նշանակվել Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Նախաձեռնությունը ստորագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից։

Leave a Comment