https://arm.sputniknews.ru/20251209/arkajtsvogh-lujser-u-khit-tshjugher-erevani-glkhavvor-tvonatsarin-nvor-shuq-en-haghvordel-96702525.html
Առկայծող լույսեր ու խիտ ճյուղեր. Երևանի գլխավոր տոնածառին նոր շուք են հաղորդել
Առկայծող լույսեր ու խիտ ճյուղեր. Երևանի գլխավոր տոնածառին նոր շուք են հաղորդել
Sputnik Արմենիա
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 14–ին։ 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T18:30+0400
2025-12-09T18:30+0400
2025-12-09T18:30+0400
հայաստան
տոնածառ
երևան
քաղաքապետարան
երևանի քաղաքապետարան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96700267_0:0:1281:720_1920x0_80_0_0_b892006335fa4d6bb162a3e0ec32870e.jpg
Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունն առաջին անգամ և ամբողջությամբ փոխարինվել են, ավելի որակյալ ապրանքները մատակարարվել են Ռուսաստանի Դաշնությունից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։Ըստ Առաքելյանի` 2018 թվականին ձեռք բերված տոնածառի գունաթափված և տեղ–տեղ փշրվող ճյուղերի փոխարինման անհրաժեշտություն իսկապես կար։ Բացի այդ, Երևանի վարչական շրջանների տոնածառերը ևս ունեին նոր լույսերի և գագաթների կարիք։ Այդ է պատճառը, որ դրանք ձեռք բերելու համար Երևանի քաղաքապետարանն ընդհանուր ծախսել է 50 մլն դրամ։Երևանի քաղաքապետարանի «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ–ի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սաֆարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տոնածառի արդեն հին ճյուղերն ու լույսերը օգտագործում են վարչական շրջանների տոնածառերի վրա, որոնք ևս 1-2 տարվա կյանք կունենան։Հարցին, թե տոնածառն իր զարդարանքով այս տարի կտարբերվի նախորդից, Սաֆարյանը ժպիտով պատասխանեց։«Ցանկացած շեղում անվտանգային խախտում կլինի որպես կոնստրուկցիա, քանի որ տոնածառը ոչ միայն պետք է էսթետիկ և գեղեցիկ լինի, այլև այս բարդության տոնածառ պետք է ունենա իր անվտանգային կարևոր կոմպոնենտները, որոնք ամեն տարի շատ խստությամբ և մասնագիտորեն պահպանվում են»,–ասաց նա։Սաֆարյանի խոսքով` փորձում են հնարավորինս որակյալ գույք գնել դրանք երկար օգտագործելու համար։Հավելենք, որ դեկտեմբերի 14–ին` ժամը 20.00–ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։ Նախատեսված է նաև մյուզիքլ, հրավառություն և անակնկալներ։
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96700267_158:0:1118:720_1920x0_80_0_0_f6274d6be2737d0e53cdbf36d9cd8ab2.jpg
հայաստան, տոնածառ, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, տոնածառ, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 14–ին։
«Ճյուղերն արդեն տեղադրել ենք մայր տոնածառի վրա, դրանք լրիվ նոր են։ Հիմա տեղադրում ենք նոր լույսերը, ինչպես նաև զուգահեռ իրականացվում է վարչական շրջանում տեղադրվող տոնածառերի մոնտաժման աշխատանքը»,– ասաց նա։
Ըստ Առաքելյանի` 2018 թվականին ձեռք բերված տոնածառի գունաթափված և տեղ–տեղ փշրվող ճյուղերի փոխարինման անհրաժեշտություն իսկապես կար։ Բացի այդ, Երևանի վարչական շրջանների տոնածառերը ևս ունեին նոր լույսերի և գագաթների կարիք։ Այդ է պատճառը, որ դրանք ձեռք բերելու համար Երևանի քաղաքապետարանն ընդհանուր ծախսել է 50 մլն դրամ։
Հարցին, թե տոնածառն իր զարդարանքով այս տարի կտարբերվի նախորդից, Սաֆարյանը ժպիտով պատասխանեց։
«Ցանկացած շեղում անվտանգային խախտում կլինի որպես կոնստրուկցիա, քանի որ տոնածառը ոչ միայն պետք է էսթետիկ և գեղեցիկ լինի, այլև այս բարդության տոնածառ պետք է ունենա իր անվտանգային կարևոր կոմպոնենտները, որոնք ամեն տարի շատ խստությամբ և մասնագիտորեն պահպանվում են»,–ասաց նա։
Սաֆարյանի խոսքով` փորձում են հնարավորինս որակյալ գույք գնել դրանք երկար օգտագործելու համար։
Հավելենք, որ դեկտեմբերի 14–ին` ժամը 20.00–ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։ Նախատեսված է նաև մյուզիքլ, հրավառություն և անակնկալներ։