ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ:
«Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում քաղաքացիներին, բուժաշխատողներին: