Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի վճռական գրոհը նախապատրաստվել է տասնամյակներով

Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի վճռական գրոհը նախապատրաստվել է տասնամյակներով։ Այդ արշավն ունի թե՛ մոտակա, թե՛ հեռակա նպատակներ, այդ թվում՝

Հայաստանում հիբրիդային քաղաքացիական պատերազմի հրահրում,

— եկեղեցու և հասարակության պառակտում,

— Հայաստանի և Սփյուռքի տարանջատում,

— Սփյուռքի համայնքների կազմակերպական կառուցվածքի քայքայում և կազմալուծում,

— հայկական ինքնության կազմալուծում,

— հայության կրոնափոխություն և այլն։

1990-ականներից ի վեր Եկեղեցու վերնախավում, ինչպես նաև ՀՀ պետական-քաղաքական համակարգում հայտնվել են բազմաթիվ պատահական մարդիկ, որոնք հեշտությամբ դարձել են օտար ուժերի խամաճիկներ։ Նրանց շարքում են նաև տիրադավ ու հայրենադավ չարքեպիսկոպոսները։

Կվազի-բռնատիրության պայմաններում Հայաստանում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումն անհնար է։ Անհրաժեշտ է սկզբում վերականգնել սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատումը, դատական, իրավապահ և ուժային բոլոր համակարգերի ապաքաղաքականացումը, այնուհետև միայն անցկացնել ընտրություններ։

Leave a Comment