«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
18-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս 5 խաղում 3-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել։
Յամալը քվեարկության արդյունքում առաջ է անցել Կիլիան Մբապեից («Ռեալ Մադրիդ»), Անտուան Գրիզմանից («Աթլետիկո Մադրիդ»), Միկել Օյարսաբալից («Ռեալ Սոսյեդադ») և Ժերար Մարենոյից («Վիլյառեալ»)։