Սպերցյանի հերթական ասիստն ու «Կրասնոդարի»՝ տարվա վերջին խաղում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարը» տնային խաղում 3-2 հաշվով հաղթել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։

51-րդ րոպեին գոլային փոխանցում է գրանցել թիմի ավագ Էդուարդ Սպերցյան։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարել է 12-րդ արդյունավետ փոխանցումը։

«Կրասնոդարը» 2025թ. վերջին հանդիպումն է անցկացրել և 40 միավորով առաջին տեղում է, ԲԿՄԱ-ն` 36 միավորով չորրորդ։

Leave a Comment