Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի գիշերը, 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-13-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-10-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 13°C (1980թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.5°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.9°C

