Լեգենդար Ռոբերտո Բաջոն հույս է հայտնել, որ Իտալիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո կվերադառնա ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ Այս մասին հաղորդում է Նիկոլո Սկիրան:
«Հուսով եմ՝ Իտալիան վերջապես կվերադառնա աշխարհի առաջնություն։ Հուսով եմ՝ նրանք այնտեղ կլինեն, որպեսզի չհիասթափեցնեն այն մարդկանց, ովքեր սպասում են Իտալիային կրկին տեսնել Մունդիալում»,- ասել է Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ իտալացիները գարնանն անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում կընդունեն Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, որին հաղթելու դեպքում ուղեգիրը կվիճարկեն Ուելս – Բոսնիա և Հերցեգովինա զույգի հաղթողի հետ: