Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի վավերագրական ֆիլմը դրամաշնորհ է ստացել SFFILM-ից

Ռեժիսորներ Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի Outliving Shakespeare վավերագրական ֆիլմը դրամաշնորհ է ստացել SFFILM կազմակերպությունից, հայտնում է Armenian Film Society-ն։

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) Luminous հատվածում։ Ֆիլմը պատմում է թատերական ռեժիսորի մասին, ով Շեքսպիրից ոգեշնչված ներկայացում է բեմադրում հայկական ծերանոցի բնակիչների հետ: Փորձերի ընթացքում բացահայտվում է խորապես մարդկային պատմություն սիրո, կորստի, աքսորի և ծերացման մասին, երբ մասնակիցների անձնական ողբերգությունները սկսում են արտացոլվել նրանց բեմական դերերում:

SFFILM-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել կինոյում անկախ ձայներին, ապահովել դրանց լսելիությունը և ստեղծել զարգացման պայմաններ: Այս տարի կազմակերպությունը հատկացրել է 543 հազար դոլարի դրամաշնորհներ:

Leave a Comment