Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ։ Վատացել է սրբազանի ինքնազգացողությունը բանտում։
Ընդ որում նրա առողջական խնդիրը հնարավոր չէ պատշաճորեն կարգավորել կալանավայրի համակարգում, իր անձնական բժշկի վերահսկողությունն է պետք եւ շտապ ։

ԱԺ պատգամավոր Գառնիք Դանիելյանն այսօր խորհրդարանում պարզաբանել է, որ «Խոսքը բացառիկ զգայուն հարցի մասին է, և այն պետք է լուծվի անհապաղ։ Անհրաժեշտ է անմիջապես կազմակերպել, որպեսզի Սրբազանը վիրահատվի իր անձնական բժշկի անմիջական վերահսկողության ներքո»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանքի տակ է 2025 թվականի հունիսի 28-ից, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին նրան երկու տարվա ազատազրկման դատավճիռ է սահմանվել։

Leave a Comment