
Լուվրի Եգիպտական հնությունների բաժնի մի քանի հարյուր գրքեր և այլ փաստաթղթեր վնասվել են ջրի արտահոսքի պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, սակայն թանգարանը լուրը հաստատում է հիմա, հայտնում է RFI-ին։
Ջրի արտահոսքի հետեւանքով վնասվել է 300-ից 400 ստեղծագործություն, AFP-ին ասել է թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքը։
Ըստ նրա՝ վնասվել են «եգիպտագիտական ամսագրեր» և «գիտական փաստաթղթեր», որոնք օգտագործվում են հետազոտողների կողմից։ Դրանք 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ ընդգրկող գրակնություն են։
Դրանք «չափազանց օգտակար և հաճախ օգտագործվող փաստաթղթեր են», բայց «աշխարհում եզակի չեն»,- ասել է նա։ Ստեյնբոկը նշում է, որ դրանք կչորանան, հետո կվերականգնվեն։
Ջրի արտահոսքը հայտնաբերվել է նոյեմբերի 26-ին, մոտավորապես ժամը 20:45-ին: Լուվրի տնօրինությունը հայտնել է, որ վնասվել է գրադարանի ջեռուցման և օդափոխության հիդրավլիկ համակարգի փականը, ինչի հետևանքով սենյակներից մեկի առաստաղի խողովակից ջուրը դուրս է հոսել։