Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, անհապաղ վիրահատության կարիք ունի։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սա շատ կարևոր հարց է և պետք է օր առաջ լուծվի։ Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ այդ վիրահատությունը կատարվի»,- ասել է պատգամավորը։