«Ոչ մի ձախողված գործարք չկա»․ Ռոբերտը Քոչարյանը՝ իր օրոք օտարերկրյա ներդրումների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ աջակիցների հետ օրերս հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հարց բարձրացրեց «Գույք պարտքի դիմաց» գործարքի վերաբերյալ։

Երկրորդ նախագահի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Մի պահ իմ պատկերացումն այնպիսինն էր, որ թեման արդեն անցել է, մեռած թեմա է, ոչ մեկին դա չի հետաքրքրում, բայց պարբերաբար փորձում են վերակենդանացնել: Այդպիսի մի քանի թեմա կա․ այն թեմաներն են, որոնց վերաբերյալ բացատրություն տվել եմ, արտահայտվել եմ երևի մի 100 անգամ:

«Գույք պարտքի դիմաց»-ի վերաբերյալ ընդունում եմ, որ նաև ճիշտ եք ասում՝ գալիս է նախընտրական ժամանակահատված, էլի փորձում են, ենթադրում եմ՝ վերակենդանացնել: Գործարքի իմաստն ի՞նչ էր․

Մենք ունեինք 100 միլիոն դոլար պարտք, որը ժամանակին գոյացել է ատոմակայանի՝ ռուսական կողմի վերականգնման հետ կապված ծախսերի արդյունքում․ իմ ժամանակը չէր, չեմ կարող սա գնահատել: Բայց ֆիքսված գումարը սա էր՝ մոտ 100 քանի միլիոն դոլար։ Այդ պարտքը կամ պետք է մարեինք քեշով։ Այդ ժամանակ մեր պետական բյուջեն 300 մլն դոլար էր։ Հետո սկսեց աճել-աճել-աճել և ավարտեցինք մոտ 2 միլիարդով։ Այդ գաղափարը՝ գույք պարտքի դիմաց, ծնվեց հենց այդ գործարքն իրականացնելու համար։

Ի՞նչ ենք տվել այդ 100 միլիոնի դիմաց։ «Մարս» գործարանը։ Հրազդանի ՋԷԿ-ը․ հինը՝ առանց հինգերորդ բլոկի և երեք գիտահետազոտական ինստիտուտ: Հիմա ի՞նչ են ասում մարդիկ, ասում են՝ «Մարս» գործարանը լավագույն գործարանն էր և այլն, և այլն: «Մարս» գործարանը Սովետական Միության այս վերջին գործարաններից մեկն էլ, կառուցվել է Սովետական Միությունը միկրոսխեմաերով սպասարկելու համար: «Մարս» գործարանի հիմնական արտադրությունը մեկ օր չի աշխատել, մեկ օր։ Սովետական Միությունը որ փլվեց, այն, ինչի համար կառուցվել է այդ գործարանը, ինչը պիտի սպասարկեր ամբողջ Սովետական Միությունը, այլևս գոյություն չուներ։ Հիմնական արտադրությունը մեկ օր չի աշխատել, մեկ միկրոսխեմա չեն արտադրել։ Այդ վիճակում էր գործարանը։ Եվ հսկա տարածքներ։

Սկզբից փորձել ենք բանակցել «Սիմենս»-ի հետ, իրենց տանք՝ թող իրենք արտադրությունը կազմակերպեն, ներդրումներ անեն, սեփականության իրավունքով վերցնեն: Գիտե՞ք ինձ ինչ են ասել, պատվիրակությունը գնացել-նայել են, ասել են՝ մենք եթե գանք, այդ սարքավորումները, որոնք դրած էին, արդեն հնացած են, դրա ժամանակ էլ արդեն հնացած էին և դրանից հետո 10 տարի չէր աշխատել, ասել են՝ ամբողջ ներսը պիտի թափենք, նոր ներդրումներ անենք, որովհետև այն ժամանակ այդ ոլորտի ակտիվ զարգացումն էր գնում, և շատ արագ էր ամեն ինչ փոխվում։

Ըստ էության, արդեն մենք սկսել ենք այդ գործարանին նայել որպես տարածքներ որոնք կարելի է ինչ-որ տեղ օգտագործել։ Սա է։ Ներկայացնում են՝ լավագույն ործարանը-բան միկրոչիպերի չգիտեմ ինչ, միկրոսխեմաներ․․․ Բացարձակ սուտ։

Գիտահետազոտական ինստիտուտները․ ի՞նչ է գիտահետազոտական ինստիտուտը․ առաջին հերթին կոլեկտիվն է, աշխատող գիտնականներն են։ Օրինակ՝ Մերգելյան ինստիտուտը սպասարկում էր Սովետական Միության ռազմաօդային ուժերը, մաթեմատիկական սպասարկում էր։ Այդ ուժերը չկային, սպասարկման օբյեկտը վերացել էր։ Այս վիճակն էր, և Ռուսաստանին տալով՝ հույս կար, մտածում էինք, որ միգուցե ինչ որ ձև իրենց գաղտնիության բանը հանեն և հնարավորություն տան,

որ ինստիտուտը կատարի այն գործը, որի համար ինքը ստեղծված էր։ Այստեղ ամեն քայլի մեջ կար ռացիոնալ բացատրություն։

Գիտե՞ք ով է ամենից ակտիվ լոբիստը եղել այս հարցերի՝ «Գույքը պարտքի դիմաց»․ Արամ Սարգիսյանը։ Վարչապետ եղած ժամանակ երևի հինգ անգամ այդ թեմայից խոսում էր։ հետո, պարզվում է, դարձել է, որ մենք․․․ Ինքը գրեթե ամեն հանդիպման ժամանակ ասում էր՝ այս գույքը, բայց ինքը ենթադրում էր, որ մի 10-15 բան պիտի տանք։

Բայց մի քանի քայլ ավել անեմ այս թեմայի շուրջ։ Այսքանը ասում են ինչի՞ համար՝ ասել, որ մենք ռուսական կողմին հանձնել ենք ստրատեգիական նշանակություն ունեցող ինչ կար-չկար։ Հիմա ես ներկայացնեմ մի քիչ այլ անկյան տակ, թե ինչ կարգի ներդրումային ծրագրեր էինք մենք այն ժամանակ իրականացնում Հայաստանում։ Հայաստանի ամենից «չալաղաջ» բիզնեսը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Վաճառվել է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը։ Հիմա՝ այս իշխանության օրոք, սեփականատերը դարձել է ռուս:

Հաջորդը․ օդանավակայանի ներդրողը եղել է արգենտինացի և շատ փայլուն օդանավակայան է սարքել, որից հետո թռիչների քանակը շեշտակի աճել է: Ես չէի կարողանում, դժվարությամբ էի համոզում ավստրիական ընկերություններին, չեխական ընկերություններին, որ թռնեն Հայաստան, ասում էին՝ օդանավակայանը խայտառակություն է:

Հաջորդը․ առաջին հյուրանոցները սեփականաշնորհվեցին՝ «Արմենիա», «Անի»։ Ամերիկյան քաղաքացիներին, հայկական խմբեր էին, իրենք են գնեն։ «Երևան» հյուրանողցը՝ իտալացիներին, «Վիոլիա ջուրը»՝ ֆրանսիացիներին։ Ինչո՞ւ եմ որոշել, որ ճիշտը ֆրանսիացիների հետ աշխատելն է։ Համաշխարհային բանկին հարցում ենք արել՝ խմելու ջրի կառավարման ամենից լավ փորձը որտեղ է։ Պատասխանել են՝ գերմանական կամ ֆրանսիական։ Ժակ Շիրակի հետ հանդիպման ժամանակ իրեն հարցրեցի՝ դուք «Վիոլիա ջուր» ունենք, ուզում եմ հետները հանդիպեմ, կարո՞ղ եք օգնել այս հարցում։ Նույն օրը ինձ հետ կապվում են, ասում են՝ առավոտյան պատրաստ են հանդիպել։ Հաջորդ օրը միասին հյուրանոցում նախաճաշել ենք,  պայմանավորվել ենք, որ պատվիրակություն գա Հայաստան: Ուղիղ մեկ ամիս հետո այդ պատվիրակությունը եկել է, և իրենց հետ այդ պայմանագիրը կնքել ենք։

«Պեռնո Ռիկար» կոնյակի գործարանը, ամենից գրավիչ ակտիվներից մեկն է եղել Հայաստանում։ ֆրանսիական ընկերությանն ենք վաճառել։ Եթե կարծում եք Ռուսաստանից ցանկացող չկար՝ կար։ Քաջարյանի համար էլ կար։ Է՞լ ում պիտի ծախեինք կոնյակի գործարանը, եթե ոչ ամենից լավ կոնյակ արտադրողներին։ մոտեցումը միակն էր՝ ո՞ր երկրի ընկերությունը կարող է ամենից արդյունավետը կառավարել:

Ֆրանսիական ընկերությունը ո՞նց ենք բերել այստեղ, այնպես չէ՝ հերթով կանգնած ուզում էին գային: 97 թիվն էր, վարչապետ էի, Ժակ Շրակի հրավերով Ֆրանսիայում էի, ասացի ուզում ենք գործընկերություն ունենալ կոնյակի գործարանի հարցով: Իր ինքնաթիռը տրամադրեց, տեսել եմ այդ գործարանը և պայմանավորվել ենք, որ գան-ուսումնասիրեն։ Իրենց հետաքրքրությունը շուկան էր, մեր հետաքրքրությունը՝ որ վերջապես որակյալ կոնյակ արտադրել, ճիշտ հարաբերություններ կառուցել վերամշակող-գյուղացի հարաբերություններում։ Իրենք են առաջինը սկսել դա անել, երկարատև կոնտրակտներ, գյուղացուն ֆինանսավորում էին պարարտանյութերի համար, տարբեր աշխատանքների համար։ Ըստ էության՝ վարկավորում էին առանց տոկոսի: Եվս մի կարևոր հանգամանք՝ այն ժամանակ ֆրանսիացիներին բերենք, որ կոնյակ բառը, այս բրենդը օգտագործելու պրոբլեմ մենք չունենանք, կարողանանք շրջանցել:

Բոլոր հարցերն էլ այն ժամանակ լուծում ստացել են: Մոտեցումը սա էր:

Ես ձեզ մի քանի առանցքային ամենից մեծ հետաքրքրություն ներկայացնող բիզնեսները պատմեցի ոնց ենք սեփականաշնորհել։ «Ռուսալ»-ի հետ՝ ալյումինի գործարանը որովհետև հիմնական ալումին արտադրողը իրենք են։ Մեկ բանաձև կար՝ այն երկրից և այն ընկերությունը բերել որն այդ ոլորտում ունի ամենից լավ փորձը։ Այդպես չէ, որ ռուսների հետ չենք ուզում։ «Գազպրոմն» ո՞ւմ պետք է տայինք։ Ռուսական գազն է գալիս, «Հայռուսգազարդն» ո՞ւմ հետ պետք է անեինք․ հո «Գազպրոմ»-ի ինվեստիօցիան ավստրալացիների հետ չէի՞նք անելու, հո հիմար չենք։

Սկզբունքը սա էր․ ի միջի այլոց՝ ասեմ՝ այդ գործարքների մեջ մի հատ ձախողված գործարք չկա։

Բաշխիչ ցանցերը ձեր կարծիքով ո՞ւմ ենք սեփականաշնորհել։ Բրիտանական ընկերության։ Հետո, արդեն, այդ բրիտանական ընկերությունը, երբ կորուստների դեմ պայքարեց և իսկապես լավ աշխատեցին, ծախեցին, ռուսական «ՌԱՈ ԵԷՍ»-ին։

Նայեք՝ ինչ ցանկ եմ բերում՝ Բաշխիչ ցանցեր՝ բրիտանական, «Վեոլիա ջուր»՝ ֆրանսիական, կոնյակի գործարան՝ ֆրանսիական, հյուրանոցներ՝ Ամերիկա, Իտալիա, Զվարդնոց՝ Արգենտինա, Քաջարան՝ Գերմանիա։ Գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը հայտնի ընկերություն էր։ Ես երբ գնում էի Գերմանիա այցերով, կառավարական այդ հանդիպումների ժամանակ գերմանական կողմն այդ մարդուն միշտ հրավիրում էր։ Նա նաև մեզ նվիրեց դեսպանատան շենքը: Գերմանիայում դեսպանատան շենքը դա «Քրոնիմետ» ընկերության սեփականատերի նվերն էր,  առանձին ասաբնյակ՝ Բեռլինի ամենից լավ շրջաններից մեկում։ Զոդի ոսկու հանքը ձեր կարծիքով ո՞ւմ էր սեփականաշնորհվել, կանադական ընկերության․ այն ժամանակ ոսկու գները շատ ցածր էին, աշխատացրեց։ Հիմա Զոդի հանքը պատկան ում է ռուսական ընկերության։ Այն, ինչ որ արվել է նաև դրսի, եվրոպական, կանադական տարբեր երկրների ներդրողների հետ, սրանց իշխանության օրոնք սրանց մի մասը դարձան ռուսական սեփականություն։

Եվ այդքանից հետո Ռուսաստանի դեմ այդպիսի քաղաքականություն վարել՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը թուլացնելու ուղղությամբ, ուղղակի իմ մոտ ադ կոգնիտիվ դիսոնանսի բանն է առաջացնում՝ ի՞նչ եք անում, ինչի՞ համար։

Բանկային համակարգում․ կոնվերս բանկ՝ գերմանական, «Բիբլոս» բանկ՝ լիբանանյան։ Քա՞նի ընիկերություններ սկսեցին թռնել Հայաստան։ Սա բերել, ներկայացնել, որ մի քանի չաշխատող գործարան տվել ենք ռուսներին և սա արակազմիկ սխալ էր, լավ իրականությանը հետ ձեր ասածը ինչ-որ առնչություն պիտի՞ ունենա, թե՞ չպիտի ունենա։

Մոտեցում մեկը պիտի լինի՝ քո որոշման մեջ պետք է այդ ռացիոնալ էլեմենտը լինի, որ դու անում ես և բացատրում ես՝ ինչի համար ես դա արել։

Ի միջի այլոց, այն ժամանակ կար ամերիկյան համալսարան, ռուսների հետ բանակցեցինք, ասացինք՝ մի հատ էլ սլավոնական համալսարան դուք բացեք։ Ճի՞շտ էր․ համոզում եմ, որ ճիշտ էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment