Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրապարակում է արել դեկտեմբերի 7-ի կապակցությամբ։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստանում ԵՄՊ-ի էջից, որում մասնավորապես՝ նշվում է. «Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի պատմության ամենադառը էջերից մեկին՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Եվրոպական երկրները առաջիններից էին, որ օգնության ձեռք մեկնեցին, և այսօր ևս ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ ի հիշատակ և ի զորակցություն։»։

Հրապարակմանը կից ներկայացրած լուսանկարը՝ Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից։