ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զանգահարել է իրեն:
Թրամփը սոցցանցերում նշել է, որ Ռոնալդուն զանգահարել է՝ շնորհակալություն հայտնելու Սպիտակ տանը և Օվալաձև աշխատասենյակում կատարած շրջայցի համար։
«Ի՜նչ անհավանական տղա է նա՝ ոչ միայն որպես մարզիկ, այլև որպես մարդ։ Ավելի լավը չէր կարող լինել»,-գրել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում մասնակցել է աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանությանը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։