Փաշինյանը այսօր էլ պարտվեց, և դա նշանակում է մեկ բան: Հասկանալով քրոնիկ պարտությունների բեռը և իր պսևդոհաղթանակների անարժեքությունը՝ նա ման է գալու մեկ մեծ և իրական հաղթանակ:
Այդ «մեծ իրական հաղթանակի»՝ իր կողմից ցանկալի և արդեն անայլընտրանք վայրը լինելու է Մայր Աթոռը:
Բոլոր նրանք, ովքեր մինչ այսօր եզրակացություններ են արել,այլևս պետք է պատրաստ լինեն՝ գետնի վրա իրենց եզրակացություններն ու պատրաստակամությունն իրագործելու։ Փաշինյանը այս ամենը դարձրել է իր լինել-չլինելու հարց:
Մյուս կողմը դեռ չի դարձրել սա Փաշինյանի լինել չլինելու հարց, և դրա ձգձգումը բացառապես մեծացնում է Փաշինյանի մանյովրների հնարավորությունները:
P.S.
Բոնապարտիկի Վաթերլոուն մոտեցնելու ժամանակն է:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ