Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ պատերազմը կանգնի, Պուտինի իշխանության լինել-չլինելու խնդիր կա․ Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանի հետ ամփոփել է անցնող շաբաթը։

Անդրադարձ է եղել Ղարաբաղյան կարգավորման բանակցային փաստաթղթերի հրապարակմանը, ընդդիմության դիտարկումներին, որ հրապարակումն ամոջական չէ։ Բլեյանը խոսել է նաև Բրյուսելում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված նոր փաստաթղթի, «Բլումբերգի»՝ հայ–թուրքական սահմանի բացման մասին հրապարակումների, խաղաղության պայմանագրի՝ հաջորդ տարի ստորագրելու հավանականության մասին։

«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավարը անդրադարջձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը։

«Ռուսաստանի համար կարևոր չէ, որ պատերազմը կանգնի, ձեռնտու չէ, որ պատերազմը կանգնի։ Նրանք այնքան են խորացել պատերազմի մեջ, որ պատերազմի դադարի գործողությունները կապվում են Պուտինի իշխանության լինել-չլինելու հետ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment