
«24Նյուզ»-ի տեղեկություններով՝ վաղը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցիում պատարագ է մատուցելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, այլ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ քահանա Օրդոյանը, որն անցած կիրակի Փաշինյանի ներկայությամբ զեղչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: «Վերջինս համարվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մտերիմը, որը նույնպես տիրադավ տասը հոգևորականների շարքում է, ինչպես նրանց քայլերը բնորոշել են բանտում գտնվող Բագրատ և Միքայել սրբազանները:
Արարատ քահանան մեզ հետ զրույցում սկզբից հաստատեց, որ ինքն է լինելու պատարագիչը, հետո, սակայն, արագ ասաց, որ «ոչինչ չի կարող պատասխանել» և անջատեց հեռախոսը»,- գրում է լրատվամիջոցը: