Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը շնորհավորական ուղերձ է հղել փաստաբանի մասնագիտական տոնի առթիվ։
«Փաստաբանությունը ինստիտուտ է, որի ուժը կայանում է ոչ միայն իր պատմության մեջ, այլև նրանում, թե ինչպես է յուրաքանչյուր սերունդ փոխանցում մասնագիտական գիտելիքները, բարեվարքության արժեքները և մասնագիտության նկատմամբ պատասխանատվության զգացումը հաջորդ սերնդին։
Հայաստանում փաստաբանության 107-րդ ամյակը միայն թվական չէ՝ դա մասնագիտական ժառանգականության, մասնագիտական փորձի հաղորդման և շարունակական զարգացման պատմություն է։
Իրավաբանների հայկական ասոցիացիան հպարտություն է զգում, որ տարիների ընթացքում ծառայել է որպես մասնագիտական դպրոց՝ նպաստելով բազմաթիվ իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու բարեվարքության արժեքների սերմանմանը, ովքեր ինչպես նախկինում, այնպես էլ այսօր համալրում են փաստաբանության շարքերը և շարունակում են փաստաբանության լավագույն ավանդույթները։
Փաստաբանի օրը հնարավորություն է վերահաստատելու մեր պատասխանատվությունը՝ ապահովել մասնագիտության բարձր ստանդարտները, նպաստել մասնագիտական կրթության շարունակական զարգացմանը և պահպանել բարեվարքության այն արժեքները, որոնք հիմք են դրել հայկական փաստաբանության հիմնադիր հայրերը։
Շնորհավորում եմ բոլոր փաստաբաններին Փաստաբանության 107-ամյակի և մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ մասնագիտական հետևողականություն, մասնագիտական շարունակական զարգացում և հավատարմություն մեր Փաստաբանի մասնագիտության բարձր ստանդարտներին», – ասված ուղերձում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Իրավաբանների հայկական ասցիացիայի ֆեյսբուքյան էջից։