«ՀՅԴ 135-ամյակը կխմբե մեզ այսօր մեր պատմության վերջին ժամանակահատվածի դառնագույն պայմաններու մեջ։ Հսկայական խռովքի մեջ են մեր ժողովրդի զավակներն անոնք, որոնք հայու սիրտ կկրեն, ապրած են ու մասնակից դարձած հաղթանակներու կերտման և այսօր ականատես են ու հիասթափված, Արցախի հանձնումից, Հայաստանի մեջ Ադրբեջանի և թուրքի կամքին ենթակա զիջումներից, Սփյուռքը պառակտող քայլերից, հայրենասիրության ծաղրանքից և արժեքային համակարգի ազգային ըմբռնողության խորտակումից: Ընթացքը դադար չունի և գահավեժ կշարունակվի, թիրախավորելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ անոր սպասավորների նկատմամբ դավադրական քայլերով»,- այս մասին ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման իր ելույթում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
Մանրամասն՝ տեսանյութում։