https://arm.sputniknews.ru/20251206/spartaki-marzadashtum-bacvel-e-hushatakhtak-ev-tribuna-anvanakvochvel-simvonjani-anunvov-96615405.html
«Սպարտակի» մարզադաշտում բացվել է հուշատախտակ և տրիբունա անվանակոչվել Սիմոնյանի անունով
«Սպարտակի» մարզադաշտում բացվել է հուշատախտակ և տրիբունա անվանակոչվել Սիմոնյանի անունով
Sputnik Արմենիա
Սիմոնյանի ընտանիքը Ռուսաստանի աշխատանքի հերոսի ոսկե մեդալը հանձնել է Մոսկվայի «Սպարտակի» թանգարանին։ 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T17:50+0400
2025-12-06T17:50+0400
2025-12-06T17:54+0400
նիկիտա սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96614566_0:0:3088:1737_1920x0_80_0_0_addd7de03f24b463806a82c39041cac9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Սպարտակի» տնային մարզադաշտում՝ «Լուկօյլ Արենայում», բացվել է անվանական հուշատախտակ՝ ի հիշատակ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի, 1956 թվականի օլիմպիական չեմպիոնի: Այժմ մարզադաշտի Ա տրիբունան կկրի նրա անունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Արարողությունը տեղի է ունեցել «կարմիր-սպիտակների» մարզադաշտում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 18-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղից առաջ։ Արարողությանը մասնակցել են «Սպարտակի» նախկին խաղացողի դուստրը՝ Վիկտորյա Սիմոնյանը, թիմի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը և Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության ղեկավար Ալեքսանդր Միրզոյանը:Բացի այդ, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը պատրաստել են հատուկ հիշատակի ծրագիր. խաղից առաջ տեղի կունենա լազերային շոու, իսկ հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով և սգո թևկապներով:«Սպարտակ»-«Դինամո» խաղը կսկսվի ժամը 17:45-ին (Երևանի ժամանակով) և կնվիրվի 1956-ի օլիմպիական չեմպիոնի հիշատակին։Հիշեցնենք` Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկան հասակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96614566_0:0:2732:2048_1920x0_80_0_0_97617a5e27177ba214213a257fac02a6.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկիտա սիմոնյան
17:50 06.12.2025 (Թարմացված է: 17:54 06.12.2025)
Բաժանորդագրվել
Սիմոնյանի ընտանիքը Ռուսաստանի աշխատանքի հերոսի ոսկե մեդալը հանձնել է Մոսկվայի «Սպարտակի» թանգարանին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Սպարտակի» տնային մարզադաշտում՝ «Լուկօյլ Արենայում», բացվել է անվանական հուշատախտակ՝ ի հիշատակ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի, 1956 թվականի օլիմպիական չեմպիոնի: Այժմ մարզադաշտի Ա տրիբունան կկրի նրա անունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արարողությունը տեղի է ունեցել «կարմիր-սպիտակների» մարզադաշտում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 18-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղից առաջ։ Արարողությանը մասնակցել են «Սպարտակի» նախկին խաղացողի դուստրը՝ Վիկտորյա Սիմոնյանը, թիմի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը և Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության ղեկավար Ալեքսանդր Միրզոյանը:
Բացի այդ, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը պատրաստել են հատուկ հիշատակի ծրագիր. խաղից առաջ տեղի կունենա լազերային շոու, իսկ հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով և սգո թևկապներով:
«Սպարտակ»-«Դինամո» խաղը կսկսվի ժամը 17:45-ին (Երևանի ժամանակով) և կնվիրվի 1956-ի օլիմպիական չեմպիոնի հիշատակին։
Հիշեցնենք` Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկան հասակում։