Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել․ ՆԳՆ – Armenia Today

Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ ահազանգն ստացվել է ժամը 18։20-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։49-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

Leave a Comment