«Եվրոպայի և ԱՄՆ-ի միասնությունը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի հարցում»․ Մակրոն

«Եվրոպայի և ԱՄՆ-ի միասնությունը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի հարցում»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև միասնությունը կարևոր է Ուկրաինային աջակցելու հարցում: Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, այս մասին Մակրոնը լրագրողներին ասել է Չինաստան կատարած այցի ժամանակ: Ավելին, նա հավելել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև «ոչ մի անվստահություն չկա»:

«Ուկրաինայի հարցում Ամերիկայի և Եվրոպայի միասնությունը կարևորագույն նշանակություն ունի։ Եվ ես կրկին ու կրկին ասում եմ, մենք պետք է միասին աշխատենք», – ասել է նա։

Նա նաև հավելել է, որ ողջունում և աջակցում է ԱՄՆ-ի խաղաղության ուղղված ջանքերին, որոնք «Եվրոպայի կարիքն ունեն այդ ջանքերը ղեկավարելու համար»:

Leave a Comment