Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ահազանգն ստացվել է ժամը 18։20-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։49-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։
