Անահիտ Մանասյանը շուրջ 200 հոգանոց քննարկմանը պատասխանել է ապահովագրության հետ կապված հարցերին

Ապահովագրության հետ կապված հարցերով շուրջ երկու հարյուր գործատուներ, կազմակերպությունների ֆինանսական գծով պատասխանատուներ, հաշվապահներ մասնակցելու էին եկել նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած քննարկմանը:

Կարևորագույն այս համակարգի ներդրմանն ընդառաջ` հատկապես գործատուների որևէ հարց անպատասխան չթողնելու համար նախարարը հրավիրել էր հանդիպում` բոլոր ցանկացողների հետ:

Ապահովագրավճարի չափի, դրա գոյացման, սոցիալական յուրաքանչյուր խմբի սուբսիդավորման հնարավորության մասին մանրակրկիտ խոսելուց, դրանք համակողմանի ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին:

Քննարկմանը ներկա պետական ու մասնավոր մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր ապահովագրության թե՛ ֆինանսական, թե՛ իրավական բաղադրիչի շուրջ գրեթե ամեն ինչ:

Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը նախարարը փորձել է անպատասխան չթողնել որևէ հարց:

Քննարկմանը ներկա էին Պետական առողջապահական գործակալության տնօրենը, գործընկերներ` Պետական եկամուտների կոմիտեից ու ֆինանսների նախարարությունից:

Leave a Comment