Դեկտեմբեր 04,2025 23:15
Դուբայում այսօր մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունը։
Մեկնարկային օրը Հայաստանն ունի երեք մասնակից։ 71 կգ քաշային կարգում Արարատ Հարությունյանն արդեն ավարտել մենամարտը եւ մրցավարների միաձայն որոշմամբ առավել քան վստահ հաղթանակ է տարել ինդոնեզացի Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Ընդ որում, մեր բռնցքամարտիկը երկու անգամ՝ 1-ին եւ 3-րդ ռաունդներում, նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Քիչ ավելի ուշ ռինգ կմտնեն նաեւ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: