Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

Ամստերդամը գրել է.

«Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին։ Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով։

Թող Աստված զորություն պարգևի Արշակ սրբազանին»։

Leave a Comment