Չեմ պատկերացնում՝ Սամվել Շահրամանյանն ինչ կապ կարող էր ունենալ Բագրատ սրբազանին վերաբերող քրեական գործի հետ. փաստաբան

«Ես Բագրատ սրբազանի եւ Սամվել Շահրամանյանի հարաբերություններից տեղյակ եմ միայն մի բանից, երբ ապօրինաբար Արցախի ներկայացուցչության մեքենան վերցրել էին, Բագրատ սրբազանը իր ավտոմեքենան նվիրաբերեց ներկայացուցչությանը: Ենթադրում եմ՝ էլի հանդիպումներ ինչ-որ ձեւաչափերում եղել են, բայց  առնվազն այն գործի շրջանակներում, որով ներկայացել են դատարան, չեմ պատկերացնում, թե Սամվել Շահրամանյանն ինչ կապ կարող էր ունենալ»,- Aravot.am-ին ասաց Բագրատ սրբազանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի գործով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննությանը:

Փաստաբանը նկատեց, որ այս գործով արդեն իսկ անցնում է արցախցի պատգամավորը, գուցե վարույթ իրականացնող մարմինը ուզում է այս գործում արցախցիների ներգրավվածության շրջանակը մեծացնի. «Գործի այն մասը, որ մնացել է նախաքննության մեջ, ավելի դատարկ է, քան այն գործը, որ ուղարկվել է դատարան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment