«Ֆլամենգոն» ութերորդ անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն

«Ֆլամենգոն» Բրազիլիայի առաջնության նախավերջին տուրում 1-0 հաշվով հաղթել է «Սեարային» ու Ա Սերիայի ավարտից մեկ տուր առաջ ապահովել չեմպիոնությունը:

Ակումբը 37 տուրից հետո 78 միավոր ունի և առաջ է երկրորդ տեղում գտնվող «Պալմեյրասից» 4 միավորով։ Սա Ֆիլիպե Լուիսի թիմի չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում։ «Ֆլամենգոն» հաղթել է նաև Լիբերտադորեսի գավաթը, Բրազիլիայի Սուպերգավաթն ու Ռիո դե Ժանեյրոյի նահանգի առաջնությունը։

«Ֆլամենգոն» իր պատմության մեջ ութերորդ անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն։ Վերջին անգամ թիմը հաղթել էր ազգային առաջնությունը 2020 թվականին։

Leave a Comment