Երևանն անտեսել է էթիկական չափանիշները՝ առանց հետաքրքրված կողմերի համաձայնության հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը․ այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բոլոր հրապարակված նյութերը քանդում են այն թեզերը, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ՌԴ-ի մասնակցությամբ ընդունված բոլոր փաստաթղթերը վկայում են, որ երկիրը հետևողական ջսնքեր է գործադրել դիվանագիտական-քաղաքական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման համար:
Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հրապարակել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։