Վաշինգտոնյան համաձայնություններից և TRIPP նախագծի հայտարարությունից հետո ներդրումային հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ էականորեն մեծացել է․ Փաշինյան

Հայաստանն ակնկալում է Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերն ու մասնակցությունը TRIPP նախագծում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաշինգտոնյան համաձայնություններից և TRIPP նախագծի հայտարարությունից հետո ներդրումային հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ էականորեն մեծացել է, և մենք, բնականաբար, շահագրգռված ենք, որ այդ թվում՝ ԵՄ-ն, ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն ու ներկայություն։ ԵՄ-ի հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են։ «Խաղաղության խաչմերուկ»-ում, այդ թվում՝ TRIPP նախագծի շրջանակներում, մենք ակնկալում ենք ԵՄ-ի կոնկրետ ներդրումային ծրագրերն ու մասնակցությունը»,-նշել է Փաշինյանը։

 

 

Leave a Comment