«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Երևանյան, Սախարով, Շահումյան, Բաղրամյան, Ս.Պողոսյան, Սպանդարյան, Կոմիտաս, Կամո, Մռավյան, Է. Պողոսյան, Իսահակյան և Տեր-Գաբրիելյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: