Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է քաղաքացիներին

Խնդրում ենք ուշադիր պլանավորել ձեր վիզայի հարցազրույցի օրը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը։

«Դիմորդներին տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն։ Եթե գերազանցեք այդ սահմանաչափը, հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար՝ հարցազրույցի նոր օր ամրագրելու համար։


Լրացուցիչ ծախսերից և ուշացումներիից խուսափելու համար՝ ընտրեք ձեր հարցազրույցի օրը մտածված և փոփոխություններ կատարեք միայն իրական անհրաժեշտության դեպքում»,- հայտնում է գերատեսչությունը։

Leave a Comment