ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում 55-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Գիսանե Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի 3-րդ դասակի պարեկներ Արթուր Մելիքյանը, Հովհաննես Գալոյանը՝ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ և 1-ին դասակի պարեկներ Անդրանիկ Ասատրյանը ու Վարդան Հուսիկյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
—00—ՍՊ