
Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ:
ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ խոսակցությունն անցել է դրական մթնոլորտում, սակայն կողմերը չեն եկել վերջնական համաձայնությունների։
Նա հայտնել է, որ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համաձայնել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի առանձին տարրերի հետ, սակայն դրույթների մի մասը քննադատության է արժանանում․
«Ռուսաստանը ստացել է ևս չորս փաստաթուղթ՝ ի լրումն Թրամփի նախնական 28 կետանոց ծրագրի։ Խոսակցությունը վերաբերում էր ԱՄՆ ծրագրի էությանը, այլ ոչ թե կոնկրետ առաջարկներին։ Քննարկվել են երկարաժամկետ խաղաղության կարգավորման հեռանկարները»,- հայտնոլ է ՌԴ նախագահի օգնականը՝ նշելով, որ երկուստեք վերահաստատվել է կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:
Հանդիպումը թույլ տվեց քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետագա ուղիները։ Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը կախված կլինի կարգավորման առաջընթացից։ Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Եվրոպա, որտեղ կհանդիպեն Զելենսկիին։