ՌԴ Տամբովի մարզում նավթաբազա է հրդեհվել ԱԹՍ-ների հարձակումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.12.2025 | 12:14

ՌԴ Տամբովի մարզի նավթաբազայում հրդեհ է բռնկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելուց հետո։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Եվգենի Պերվիշովը, գրում է Meduza-ն։

Նա չի նշել հարձակման ենթարկված նավթամբարի գտնվելու վայրը, սակայն ուկրաինական հարձակումներին հետևող Exilenova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ այն գտնվում է Դմիտրիևկա գյուղում՝ Տամբովից մոտավորապես 50 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք։ Այս հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել սահմանամերձ շրջաններում (Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Ռոստովի մարզեր)։

Հարձակման են ենթարկվել նաև Աստրախանի, Սարատովի և Վորոնեժի մարզերը։ Տամբովը չի հիշատակվում ՌԴ ռազմական գերատեսչության զեկույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment