Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ․ Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողների հետ


Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողների հետ:


 


Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝


  • կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը,

  • բարեվարքության համակարգի տարրերին,

  • վարքագծի կանոններին,

  • նվեր ստանալու արգելքին,

  • շահերի բախմանն ու ազդարարման համակարգին,

  • ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքներին և նախարարության գործառույթներին:


Քննարկման ավարտին ուսանողները նախարարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը: Նախարարը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական կյանքին:

Leave a Comment