
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝
-
կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը, -
բարեվարքության համակարգի տարրերին, -
վարքագծի կանոններին, -
նվեր ստանալու արգելքին, -
շահերի բախմանն ու ազդարարման համակարգին, -
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքներին և նախարարության գործառույթներին:
Քննարկման ավարտին ուսանողները նախարարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը: Նախարարը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական կյանքին: