Հոգատարության և պատասխանատվության սահմաններում․ բուժքրոջ լուռ հերոսությունը․ «Մասնագիտություն»

Նրանք անսահման հոգատար են և ամենայն համբերատարությամբ օժտված․ ունեն պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն ու գթասիրտ վերաբերմունք։
Ունենալով ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը՝ նրանք պայքարում են մարդու ամենաթանկ հարստության՝ առողջության համար։ Սա մասնագիտություն է, որը պահանջում է մեծ նվիրում և անմնացորդ ծառայություն, մասնագիտություն, որի արժեքն ու նշանակությունը բառերով սահմանելը գրեթե անհնար է։

Քույրական գործի մասնագետն առողջապահության ոլորտում ունի անփոխարինելի դեր։ Առանց նրանց նվիրված ու հետևողական աշխատանքի անհնար է պատկերացնել որևէ բժշկական հաստատություն։
Ամենօրյա աշխատանքի շնորհիվ բուժքույրերը նպաստում են բուժառուների ապաքինմանը՝ շատ հաճախ աշխատելով ծանր, վտանգավոր և անկանխատեսելի պայմաններում։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանը։

Leave a Comment