Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս գերգոլառատ խաղում հաղթանակի հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ (5-4)։
«Քաղաքայինների» կազմում դուբլ ձևակերպեց Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ աչքի ընկան Էրլինգ Հալանդը և Տիջանի Ռեյնդերսը։ Մեկ ինքնագոլ էլ գրանցվեց տանտերերի կիսապաշտպան Սանդեր Բերգեի անվան դիմաց։ Լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Սամուել Չուկվուեզեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Էմիլ Սմիթ Ռոուն և Ալեքս Իվոբին։
Մանչեսթերյան ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդը ԱՊԼ-ում գերազանցեց «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերի ռեկորդը։ Նորվեգացին Պրեմիեր լիգայում 100 գոլի սահմանը հատեց անցկացրած 111-րդ խաղում, մինչդեռ Շիրերին դա հաջողվել էր անել 124 խաղում։
Այսպիսով, այս խաղից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 28-ի՝ մոտենալով առաջատար «Արսենալին»։ «Ֆուլհեմը» 17 միավորով 15-րդն է։
Հանդիպման գոլեր՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․