Մեր զրույցի ժամանակ այսպիսի մի քանի դեպք եղավ․ քաղաքացիները մոտենում էին, շնորհավորում Լիդյային՝ կալանքից ազատվելու համար։
Ամռանը կալանավորվել է, ձմեռնամուտին՝ վարչական հսկողությամբ տուն վերադարձել․ մայրիկից, հարազատներից հեռու հինգ ամիս անցկացել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
Մայրաքաղաքում նոր շենքեր են ավելացել, ծառերը՝ պակասել՝ նկատում է Լիդյան, բայց ավելի հետաքրքրում է՝ որ գործիչն է ազատության մեջ, որը բանտարկված։
Լիդյային քրեակատարողական հիմնարկում 6 օրյա կարանտին էին սահմանել, հետո տեղափոխել խուց։ Կենսական պայմանները, ծառայողների վերաբերմունքը իր և մյուսների նկատմամբ լավ էր՝ ասում է Լիդյան. խցակիցների հետ հասցրել է անգամ ավանդույթներ ձեռք բերել։