Որպես անհետ կորած որոնվող 63-ամյա տղամարդը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում

Հոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1962 թվականին ծնված Ավետիք Մարությանի անհետ կորելու մասին:

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» բուժօգնության տեղափոխված տղամարդը որպես անհետ կորած որոնվող Ավետիք Մարությանն է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment