Խայտառակություն է, ինչու՞ պիտի հերոս հարկատուները բիզնես ֆինանսավորեն. Արթուր Խաչատրյան

Խայտառակ իրավիճակ է, պետությունը հարկահավաքների փողերը ուղղում է ինչ-որ բիզնեսներին, որպեսզի այդ բիզնեսները մեքենան մտցնեն Հայաստան, առանց ավելացված արժեքի հարկ վճարելու և Հայաստանից արտահանեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում էլեկտրամոբիլների ներկրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ինչո՞ւ պիտի հերոս հարկատուները ֆինանսավորեն բիզնես և ինչու է պետությունը միջնորդ հանդիսանում դրա համար։ Ես կխնդրեի, եթե ունեք այդ թվերը ամփոփիչ ելույթում դրան անդրադառնաք, իսկ եթե չունեք, կարծում եմ՝ ճիշտ կլինի գոնե առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակ արձանագրվի, որ եթե ինչ–որ մեկը մեքենա է ներմուծել և արտահանում է հենց ինքը, պետք է ավելացված արժեքը հետ վերադարձնի»,–ասաց նա։

Leave a Comment