Երբ ամիսներ, տարիներ շարունակ օդի աղտոտվածության հարցը բարձրացվում էր, Երևան քաղաքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, և ոչ միայն նա, քամահրական ստատուսներով էին հանդես գալիս, հիմա արդեն սկսել եք մտածել օդի մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Լավ է, որ սկսել եք մտածել, բայց որ ավելի շուտ մտածեիք դրա մասին, ավելի լավ կլիներ։ Տևական ժամանակ դրա մասին խոսել ենք։ Բայց լավ է, որ արդեն տեղ է հասել, դա շատ ողջունելի է»,– ասաց նա։